Անդաստիարակ հարսիս ասեցի՝ մի հատ կոֆե դիր, ասեց՝ ինքդ էլ դիր, ես փարթիից ուշացա

Տղաս սենց վատ ընտրություն որ կաներ, կասկածում էի, բայց որ էսքան վատ կլինի ամեն բան, երբեք մտքովս չէր անցնում։

Բանն այն է, որ տղաս երբեք ուշադրություն չի դարձնում մանրուքների վրա։ Օրինակ՝ եթե իր սիրելին մասնակցում է տարբեր խնջույքների, դա նրա համար միանգամայն նորմալ ու բնական է, քանի որ վստահում է այդ մարդուն։ Այլ հարց է արդեն, թե ինչպես են մարդիկ վերաբերվում նրա այդ վստահությանը՝ չարաշահո՞ւմ են այն, թե՞ իրենք էլ պատասխանում փոխադարձ վստահությամբ։

Հարսիս պարագան կարծես թե այլ է։ Նա որդուս վստահությունը հաստատ չարաշահում է։ Մեզ հետ շատ վատ է խոսում, վատ է պատասխանում մեզ։ Օրինակ՝ էն օրը, երբ հերթական անգամ շատ բաց հագնված տանից ուզում էր դուրս գալ, կանչեցի, խնդրեցի սուրճ պատրաստել։

Պատասխանից ապշեցի։ Կանգնեց- ասեց․ «Ինքդ էլ դիր, ես փարթիից ուշացա» Դուռը դեմքիս շրխկացրեց ու գնաց։

Հիմա իրոք չգիտեմ՝ ինչ անեմ, որդուս ոնց ասեմ էս վիճակի մասին։