Մարդս արդեն 15 տարիա խոպանա, տարին մեկ եմ երեսը տենում, էն էլ նոր տարուն, եթե լարսը բացա լինում կարենա գա լավա: Երեխեքս փոքր էին, որ որոշեց աշխատանք փնտրի դրսերում: Գնալուց մի քանի ամիս հետո ինձ ու երեխեքին էլ տարավ, բայց ես 3 ու 4 տարեկան երեխեքի հետ մենակ, օտար երկրում երկար չդիմացա, հետ եկա մորս տուն:
Մտածում էի տենց իրան էլ կարողա իրան էլ մտքափոխ անեմ ու հետ գա Հայաստան, բայց տարին տարվա վրա բան չէր փոխում: 15 տարին էդպես անցավ, երեխեքս արդեն մեծ են դպրոցը ավարտել են, մեծս արդեն համալսարանա ընդունվել: Մարդս էլ դեռ միտք չունի հետ գալու, հիմա էլ կպելա թե պիտի նա մինչև թոշակի հարցերը լուծի նոր հետ գա:
Էսքան տարի սուս փուս դիմացել եմ, ինչքան էլ կողքից ուրիշ աչքով են նայել, տարբեր տղամարդիկ փորձել են ուշադրությանս արժանանան, բայց ես առիթից չեմ օգտվել ու դավաճանելու մասին չեմ էլ մտածել: Բայց վերջին ամիսներին մեր ընկերությունում նոր տնօրեն է եկել, շատ բարետես ու հաճելի մարդա: Ինքն էլա մենակ, կինը մահացելա ու կնոջից հետո էլ չի ամուսնացել: Մի քանի անգամ սուճի է հրավիրել, գործնական հանդիպման անվան տակ, բայց զգում եմ որ անտարբեր չի, ես էլ առաջին անգամ ինձ կարևոր եմ զգում իրա հետ:
Անցած օրն էլ առաջարկեց մի քանի օրով Սևան գնանք: Գիտեմ, որ առաջարկը ընդունելը սխալ է, որ տենց կդավաճանեմ ամուսնուս, բայց ախր նա արդեն վախուց ամուսին չի, մենակ անձնագրի պեչատնա մնացել, համել երեխեքիս մասին եմ մտածում, մեծ են արդեն, չգիտեմ իրենք ոնց կընդունեն թտ ամենը: Բայց որոշել եմ հիմա էլ կայնքս իմ համար ապրեմ, ես էլ եմ ուզում ուշադրություն ու ջերմություն: