Ժողովուրդ ջան էսօր գնացել էի շուկա կարտոշկա առնեի. մենակ գները տեսնեք, ու իմանաք էդ ծախողն ինձ ինչա ասում

Այ մարդ էս ի՞նչ թանկություններա էս երկրում չեմ հասկանում։ Ժողովրդի մասին ընդհանրապես չեն մտածում։ Հա ասենք մարդիկ կան, որ իրանց համար էդ 2 կոպեկը եղանակ չի փոխում, բա էն հասարակ, խեղճ ու կրակ ժողովուրդը ինչ ասի։

Էսօր գնացել եմ Մալաթիայի շուկա առևտուր անեմ։ Գնացի, որ կարտոշկա առնեմ, տեսնեմ հոր գները դրել վրեն նստել են։ Ասում եմ կարողա՞ մի քիչ էժանով տաք, մեկել էդ ծախողը ֆռացել ինձ ասումա՝ մորքուր ջան, որ էժանով տանք մեր լավության տակից դժվար կարանաս դուրս գաս։