Բարև ձեզ ես Լիլիթն եմ 28 9տարեկան նոր եմ ամուսնացել սիրածս տղայի հետ։ Հրանտի հետ ընկերություն ենք արել 21 տարեկանից ուղղակի ֆինանսական կայունության բացակայության պատճառով չէինք ամուսնանում։
Հիմա Հրանտը կապի մատակարարա ընկերությունում բավական հաջողված մասնագետ ա ու լավ վաստակումա ես էլ բանկում եմ աշխատում։ Ապրում ենք Հրանտենց տանը Հրանտի մամաի հետ Հրանտի պապան շինարար ա ու աշխատումա հիմնականում Ռուսաստանում։
Հարսանիքից հետո 14 օրով գնացել էինք Եվրոապա ման գալու մի քանի երկրում եղանք ու որ արդեն հետ եկանք անցանք մեր բնականոն կյանքին։ Հրանտը մեր սենյակում սեյֆ ուներ որտեղ մեր ոսկեղենը ու գումարներն էինք պահում։ Դե հրանտի մաման տիկին Սեդան էլ գիտեր սեյֆի մասին։ Սեյֆի գաղտնաբառը ես ու Հրանտը գիտեինք մենա։
Հարսանիքից արդեն 2 ամիս ա անցել աշխատանքի ժամանակ վատ զգացի ինձ ասեցի գնամ միհատ ստուգվեմ։ Գնացի պարզվեց հղի եմ Հրանտին չէի ասել քանի որ աշխատանքի վայրում ստոգողներ ունեին չէի ուզում անհանգստացնեի որոշեցի տանը նականկալ անեմ։ Ծաղիկներ վերցրեցի գնացի որ սկեսուրիս անկնկալ անեմ։ Իմ բանալիով դուռը բացեցի լսեցի որ տանը օտար մարդ կա։ Մտա ներս տենամ սկեսուրս մասնագետ բերել ուզումա մեր սեյֆը բացի։ Թաքուն նկարեցի միհատ հետո մտա մեր սենյակ սկեսուրս խառնվեց իրար հիմա հո ներողություն չի խնդրում աղի արտասուք թափում որ Հրանտին չասեմ։
Բժիշկը ասել էր որ վտանգավոր ժամանակահատվածնա հղիությանս ու որ պետքա հնարավորինս ինձ հանգիստ պահեմ։ Ասեցի լավ չեմ ասի ու ասեցի հզիւոթյանս մասին աշխարհով մեկ էր եղել։
Էդ դեպքից հետո ես եմ վատ վիճակի մեջ վախենում եմ սենյակիս դուռը բաց թողեմ տնից դուրս գալուց առաջ մտածում եմ կգա մի բան կվերցին կամ չգիտեմ ինչ։ Հրանտին էլ ասեմ կսպանի մորը։