Ամենամոտ ընկերջս աղջկան եմ սիրահարվել գժի նման ու ամբողջ օրը մենակ իրա մասին եմ մտածում: Էն որ առիթ էի ման գալիս միշտ, որ գնամ իրանց տուն, գոնե մի անգամ տենամ իրան:
Համ ինքս ինձ խոստովանում էի, որ էտ սխալ ա ընկերջս հանդեպ, բայց դե էտքանի հետ մեկտեղ մեկ ա չէի կարում ես իմ վրա:
Վերջը որոշեցի զգացմունքներիս մասին խոստովանեմ աղջկան ու տենամ թե ինչ կասի: Էտ իրոք ռիսկային էր շատ իմ համար ու էն որ չգիտեի, թե հետո ինչ կլինի:

Գնացի համալսարան, որտեղ սովորում է, ամեն բան ասեցի ու շոկի ենթարկվեցի, որբ որ պատասխանը լսեցի: Պարզվում ա, ինքն էլ իմ նկատմամաբ անտարբեր չի էս արդեն ինչքան ժամանակ ա ու զգացել էր նաև իմ հետաքրքրությունն իրա նկատմամբ:
Հողը ոտքերիս տակից փախավ, երբ որ լսեցի էտ ամեն ինչի մասին: Հիմա մենք միասին ենք, ճիշտ ա ընկերս չգիտի դրա մասին, բայց պետք ա հասկանանք, թե ինչ ենք անում, ոնց ենք անում, որ սաղ ճիշտ լինի: