38 տարեկան եմ, կյանքս չի դասավորվել, բայց ուզում եմ երեխա ունենալ. մորս ասեցի, տեսեք ինչ պատասխանեց. քանի օր է արցունքն աչքերիս ման եմ գալիս

38 տարեկան եմ: Վարսահարդար եմ, ունեմ սիրելի աշխատանք, չեմ բողոքում: Կարողանում եմ նորմալ վաստակել ու ինձ ապահովել ամեն ինչով: Իմ խնդիրն այն է, որ կյանքս չի դասավորվել, չեմ կարողացել ընտանիք կազմել: Իհարկե եղել են երիտասարդներ, որոնք ցանկացել են ինձ հետ ամուսնանալ ու ընտանիք կազմել ուղղակի ես չեմ կարողացել սիրել նրանցից ոչ մեկին ու առանց սիրելու էլ չեմ ամուսնացել:

Չեմ բողոքում ու չեմ տրտնջում, ես ունեմ իմ կյանքն ու երջանիկ եմ իմ կյանքով, բայց կա մի բան, որի պակասը ես շատ եմ զգում. ես երազում եմ երեխա ունենալու մասին: Ինձ ամեն օր բռացնում եմ այն մտքի վրա, որ ես ուղղակի անսահման երջանիկ կլինեմ, եթե երեխա ունենամ: Ճիշտ է ամուսնացած չեմ ու ընտնիք չունեմ, բայց սկսել եմ մտածել երեխա ունենալու մասին: Հասկանում եմ, որ մեր հասարակության մեջ դա ընդունված չէ, բոլորն ինձ քննադատելու ու պիտակավորելու են, բայց չէ, որ ես ունեմ իմ կյանքն ու որոշում կայացնելու իրավունք:

Մորս հետ խոսեցի ու ասացի, որ ուզում եմ երեխա ունենալ, քանի դեռ շատ ուշ չէ ու տարիքս թույլ է տալիս, ասաց.

— Դու խայտառակ ե՞ս, դու ուզում ես ամբողջ աշխարհով մեկ մեզ խայտառակ անե՞լ: Ի՞նչ կասեն մարդիկ, ի՞նչ կխոսան մեր հետևից, քեզ կմերժի հասարակությունը: Ես դեմ եմ, որ դու առանց ամուսնանալու երեխա ունենաս, եթե տենց բան անես, ուրեմն մոռացիր, որ մայր ունես, ես կհրաժարվեմ քեզնից: