Սկեսուրս վերջերս է միայն բացահայտել, որ տեխնիկան ու տեխնոլոգիաները բավականին զարգացած են։ Ի դեպ, այո, դա նրա համար միանգամայն նորություն էր, քանի որ նա միշտ ունեցել է այնպիսի հեռախոսներ, որոնք կառավարվել են կոճակներով։
Այդպիսով՝ վերջերս, երբ ամուսինս նրան նվիրեց նոր սերնդի հեռախոս, նա սկսեց ակտիվ գտործունեություն ծավալել սոցիալական ցանցերում։ Գրանցեցինք այնտեղ ու մի կողմ քաշվեցինք, մնացածն ամբողջությամբ նա է անում։
Տեսնում եմ, թե ինչպես է ամեն նյութի, ծանոթ ու անծանոթ մարդիկանց հրապարակումների տակ մեկնաբանություններ թողնում։ Երբեմն նաև չափն այնքան է անցնում, որ սկսում է մարդկանց հասցեին վիրավորանքներ, հայհոյախառն արտահայտություններ գրել։
Մի անգամ էլ տեսա, թե ինչպես էր մի տղամարդու հետ խոսում։ Տան գործի մասին ընդհանրապես խոսք չկա։ Ամբողջ օրը միայն հեռախոսը ձեռքին շրջում է տնով մեկ՝ մեկնաբանություններու մ կռվելով, տափակ հումորներ անելով ու օտար տղամարդկանց հետ զրուցելով։
Ահավոր է, լրիվ խելքը գցել է սկեսուրս։