Սկեսուրս մամայիս ասեց՝ այ կնիկ, էս պոլի շորերը որտեղի՞ց ես գտել, հագել․ Հասկացանք՝ գյուղից ենք, բայց կարելի՞ ա տենց անդաստիարակ բան ասել

Մենք գյուղացի ենք ու ոչ մի վայրկյան անգամ չենք մտածում՝ ոնց մեզ կընդունեն սուտի քաղաքացիները։ Մենք իրոք գյուղացի լինելու հարցում բարդույթներ չունենք։ Չենք մտածում՝ բա մեզ տեսնես ոնց կվերաբերվեն, որ իմանան՝ գյուղից ենք և այլն, քանի որ բնական է, որ մարդիկ տարբեր տեղերից լինեն։

Մենք ոչ ոքի ոչ նախանձում ենք, ոչ էլ։

Բայց էս դեպքը սրտիս կարծես մի ծանր քար լինի․ ոչ մոռանալ եմ կարողանում, ոչ էլ ներել։ Ուրեմն՝ մորս ու հորս հետ հյուրընկալվել էի քաղաքում ապրող նշանածիս սուտի քաղաքացի նողներին։ Նրանք մեղ շատ լավ ընդունեցին, բայց խոհանոցում՝ առանձին եղած ժամանակ սկեսուրս պտտվեց ու մորս ասեց՝ այ կնիկ, էս պոլի շորերը որտեղի՞ց ես գտել, հագել։

Վայ, էդ ինչքան վատ զգացի ես, ոչ ոք պատկերացնել անգամ չի կարող։ Հասկացանք, որ գյուղից ենք, բայց չի կարելի, չէ՞, նման կերպ արտահայտվել։ Ինչևէ, նշանածս արդեն տեղյակ է, էլ նրանց տուն ոտք չենք դնի մեր «պոլի շորերով»։