Մի քանի ամիս է ինչ նշանված եմ: Նշանածիս հետ երկար ժամանակ չեմ շփվել: Ինքն ապրում է այլ երկրում: Մեզ ծանոթացրել են մեր ծանոթները, հետո սկսել ենք համացանցով շփվել, իսկ հետո ինքը եկել է ու մենք նշանվել ենք: Իրեն բնականից շատ չեմ տեսել ու շատ չենք հանդիպել, բայց հեռախոսով միշտ խոսացել ենք ու չաթով գրել ենք իրար: Հիմա պատրաստվում ենք մեր հարսանիքին, որից հետո ես պետք է տեղափոխվեմ իրենց քաղաք:
Բայց սիրտս մի տեսակ կախ է, վատ կանխազգացում ունեմ: Մի քանի օր առաջ էլ նենց բան եմ իմացել նրա մասին, որ նույնիսկ ուզում եմ նշանս հետ տալ, սակայն ծնողներս դեմ են: Իմ ծանոթներից մեկը, ով ապրում է նույն քաղաքում ու ճանաչում է նշանածիս, որ իմացավ նշանվել եմ նրա հետ ասաց, որ նա ուրիշի հետ է կապված ու անգամ երեխա ունի այդ ռուս կնոջից, սակայն ծնողները չեն ընդունում նրան: Ծանոթս ասաց, որ նշանածիս ծնողները սիպել են, որ նա ամուսնանա հայի հետ ու ասել են, եթե շարունակի այդ ռուսի հետ իր կապը, նրան ամեն ինչից կզրկեն:
Ես ուղղակի շոկի մեջ եմ, չեմ հասկանում ինչ անել: Ես չեմ ուզում կյանքս խորտակել ու ամուսնանալ մեկի հետ, ով ինձ փաստորեն չի սիրում ու իմ հետ ամուսնանում է ծնողների թելադրանով: Ծնողներիս ասեցի այս մասին ու ասացի, որ ուզում եմ նշանս հետ տալ, սակայն նրանք դեմ են, որ ես բաժանվեմ: Ասում են, էդ ռուսի հետ կապը ժամանակավոր է, արդեն նշանվել եմ ու ես եմ լինելու իր կինը: Ասում են, որ եթե նշանս հետ տամ իրենք խայտառակ կլինեն բոլորի մոտ: Հիմա ես չգիտեմ ինչ անեմ, ես իրոք չեմ ուզում նրա հետ ամուսնանալ, բայց ծնողներս էլ կողքիս չեն կանգնում, որ քայլ անեմ: Չեմ ուզում կյանքս կործանեմ: