Մարդս սաղի մոտ ինձ փաթաթվեց, ասեց՝ էս ինչ շան հոտ ա գալիս․ Աչքերիս դեմը սևացավ, հետ եմ եկել մերոնց տուն, լացում եմ վիրավորանքից

Ամուսինս երբեմն էնպիսի անտանելի բաներ է անում, քիչ է մնում բաժանվեմ, հետ գնամ հորս տուն։ Էս անգամն էլ բացառություն չէր։ Մեր տուն շատ հյուրեր էին եկել, քանի որ նրա 35 ամյակն էր։ Տրամադրությունս հիանալի էր, լավ պատրաստվել էի, ամեն բան արել, որ ամուսնուս օրը տոն դարձնեմ։

Բայց էս միջադեպից հետո ոնց որ աչքերիս դիմաց սևանար։ Էլ չեմ հիշում՝ ոնց անցավ ծնունդը, ոնց վեշերս հավաքեցի, եկա մեր տուն։

Ուրեմն՝ ամուսինս բոլորին անընդհատ ասում էր՝ զգո՞ւմ եք, ինչ- որ հոտ ա գալիս։ Դե, հյուրերն էլ պատասխանում էին, որ ոչ մի հոտ էլ չկա, նրան պարզապես թվում է։ Էդ ասելով՝ ամուսինս եկավ, փաթաթվեց ինձ ու ասաց․ «Հա՜, հիմա հասկացա, թե էս շան հոտը որտեղից ա գալիս»։

Աչքերիս դիմաց մթնեց։ Էլ չնայեցի՝ ով կա, ով չկա, սկսեցի հուզված լացել, որովհետև ահավոր վիրավորված էի։

Հետ եմ եկել մերոնց տուն։ Էդ վերաբերմունքին ոչ մեկ չէր դիմանա։