Մարդս իրան թագավորի տեղա դրե, էն օրը տեսեք ինչ ձևի քֆուր էր տալիս մորս , ու ես ինչ արեցի, որ լացելով դուրս եկավ տնից, տեղնա դրան

Ամուսնուս հետ ապրում եմ 7 տարի, ամուսնացած եմ 4 տարի։ Երկու կողմից ծնողների հետ հարաբերությունները շատ լավ են։ Ամուսինս ու մայրս հիանալի հարաբերություններ ունեին, մայրս միշտ գովում էր նրան, պաշտպանում ու ասում, թե ինչ հրաշալի ամուսին և իսկական տղամարդ ունեմ։

Փոքր երեխա ունենք, հազվադեպ ենք կարողանում ինչ-որ տեղ դուրս գալ, բայց վերջապես մայրս եկավ թոռան հետ նստելու, որ մենք սրճարանում գնանք։ Արդյունքում՝ ժամը 02.00-ի սահմաններում տուն վերադարձանք, ամուսինս արդեն սթափ չէր։ Բայց մինչ այն պահը, երբ ոտք դրեցինք բնակարանի շեմը, ոչ մի վիճաբանություն, ագրեսիա չի եղել։

Հոշենց մորս տեսվ սկսեց հայհոյել ու գոռալ, հենց ասեցի՝վատ ես հանգստացի սկսեց ինձ վիրավորել։Մայրս ապշած նայում էր, ես էլ նենց ապտակեցի, որ կայծը դուրս թռավ աչքերից ու լացելով դուրս եկավ։