Հղի վիճակում սկեսուրս ծանր գործեր անել ա տալիս, ասում ա՝ բա հո գեղեցկուհի աղջիկս չի՞ անելու

Հղիության յոթերորդ ամսում եմ գտնվում։ Շատ կարևոր փուլ է իմ ու երեխայիս համար։ Սակայն այդ մասին սկեսուրս կարծես թե ոչ մի տեղեկություն չունի։

Նա, տեսնելով իմ այս վիճակը, էլ ավելի է ծանրաբեռնում ինձ, ստիպում տնային գործերն անել, և այն էլ ինչ գործեր։ Մեկը մեկից ծանր գործեր է հանձնարարում, ստիպում է հատակը լվանամ, ջուր տեղափոխեմ մի տեղից մյուս տեղը։ Կարծես դեմ լինի երեխայիս լույս աշխարհ գալուն։

Չեմ հասկանում՝ ինչու է այդքան ագրեսիվ տրամադրված։ Ախր նրան ոչ մի վատ բան չեմ արել, և նա էլ ասես տխուր չէր, որ երեխայի ենք սպասում։

Չգիտեմ՝ ինչ անեմ։ Նրա հետ փորձեցի խոսել, հարցնել՝ ինչ է կատարվում, իսկ նա շատ կոշտ ու կոպիտ պատասխան տվեց։ Մեջբերեց տալիս՝ ասելով՝ բա հո գեղեցկուհի աղջիկս չի՞ անելու։

Ախր էլի անեմ, բայց ոչ էդ ծանր գործերը, որոնք երեխայիս վրա են ազդում։ Ո՞նց բացատրեմ էդ կնոջը, որ ինձ չի վնասում, այլ երեխայիս իր թոռանը։