Հետո էլ մեր թառլան տղերքին են անուն դնում, իբր լավ տղա չի մնացել։ Ախր մի հատ աղջիկներին նայեք էլի, լավ էս ի՞նչ են դառել էս մեր ջահելները։ Էն հին նամուսն ու թասիբը լրիվ կորցրել են։ Բա էն ժամանակ սենց է՞ր, իհարկե ոչ։ Սաղ իրանց պատիվը ամեն ինչից վեր էին դասում։
Հիմիկվաններին նայում ես, մեկը տատու, մեկի դեմքը սաղ երկաթ, մեկը քիթը վիրահատած, մեկը սենց, մեկը նենց։ Դրանց միջից ո՞նց նորմալ աղջիկ ճարես տուն բերես։
Էն օրը փողոցով քայլում եմ, մեկել տեսնեմ 2 աղջիկ, մեկը մեկից բաց հագնված, փողոցի մեջտեղը պարում են։
Եսիմ էդ ինչ շարժումներ էին անում այ մարդ։ Դրանց ո՞վ պետքա հարս տանի, կամ դրանք ծնող չունե՞ն, մի հատ ախպեր չունե՞ն, որ ասեն բալիկ ջան էդ ինչերով ես զբաղված։