Անցած ամիս էր հարսանիքս, բայց էս 1 ամիսա մի կարգին օր չի եղել, որ ասեմ ամուսնական կյանքս լավա անցնում վայելում եմ։ Հլը որ մենակ կիսուրիս դեմքն եմ վայելու ու իրա հարևանների աչքալուսանքը։ Լավ հասկացանք, 1 ամիս անցելա արդեն, ամեն օր կգան նույն բանը կասեն։ Մահանայա էլի գալիս են կոֆե խմելու, հետո մոռանում են գնան։
Բա իմանաք հարսանիքիս հաջորդ օրը ինչ օյին խաղացին գլխիս։ Ուրեմն ահավոր հոգնած քնից արթնանում եմ, մեկել կիսուրսա գալիս ու ասումա, որ արագ հագնվեմ հյուրեր ունենք։
Դե ես էլ արագ պատրաստվում եմ, սենյակից դուրս եմ գալիս ու տեսնեմ ամբողջ բարեկամությունը հավաքվելա։ Փաստորեն եկել էին օժիտս բացելու։