Կիսուրս օտար տղամարդ էր բերել տուն, ու տեսեք երեխեքիս աչքի առաջ ինչ էին անում դրանք. լավա շուտ հասա. մարդս իմանա, դրան եսիմ ինչ կանի

Կիսուրս լրիվ խելքը գցելա։ Զարմանում եմ էդ կինը ընդհանրապես մտածումա՞ ինչ-որ քայլ անելուց առաջ, թե՞ չէ։ Մոռացելա իրա տարիքը, իրան կորցրելա։ Ամբողջ օրը խմումա։ Լավ գոնե տղամարդ լիներ ասեի հա, բայց կնիկ հալով, նենց բաներա իրան թույլ տալիս, որ երևի տղամարդը չէր անի։

Երեխեքս իրանից ի՞նչ պետքա սովորեն։ Հետո էլ կասի երեխեքին իմ դեմ ես տրամադրում։ Դե արի բացատրի, որ ոչ թե քո դեմ եմ տրամադրում, այլ չեմ ուզում երեխեքս վատ բաներ սովորեն։ Ինչի ես չէի ուզի դու նորմալ տատիկ լինեիր երեխեքիս համար, մի լավ բան անեիր։

Մի քանի օր առաջ էլ ասում եմ լավ, մի կես ժամա երեխեքին նայի, պետքա գնայի ընկերուհուցս վեշ վերցնեի։ Գնում եմ, գալիս եմ, դուռը բացում եմ տենամ մի հատ օտար տղամարդու հետ նստած խմում են։ Երեխեքիս էլ նստացրել էին իրանց կողքը։ Վայ սիրտս թուլացավ։ Մինչև հանեցի էդ ալկաշին ռադ արեցի, կյանքիս կեսը գնաց։