Թոռներս ասում են՝ տատի, վրայիցդ կովի հոտ ա գալիս․ Ասում եմ՝ ո՞վ ա ձեզ տենց բան սովորեցրել, բա թե՝ մեր քաղաքացի տատին

Երբեք չեմ պատկերացրել, որ գյուղում ապրելն ամոթ է։ Միշտ էլ հպարտությամբ եմ շեշտել իմ ծագման մասին՝ նշվստահ լինելով՝ ոչ մի ամոթ բան չկա։ Բայց որդուս ամուսնացնելուց հետո հասկացա, որ սուտի քաղաքացիների առաջ շատ եմ խեղճանում։

Երկու թոռ ունեմ, երկուսն էլ լույսի կտորներ են։ Անչափ սիրում եմ նրանց, օրերն եմ հաշվում՝ երբ պիտի քաղաքից գան, իրար հետ լավ ժամանակ անցկացնենք, բայց էս վերջին անգամ որ երեխեքս եկան, մի բան ինձ շատ բարկացրեց։

Երեխեքս շատ կաշկանդված էին, մեկ էկլ քիները բռնում, փախնում էին, հենց ինձ էին տեսնում։

Փոքր թոռս էլ ասաց՝ տատի, վրայիցդ կովի հոտ ա գալիս։ նենց վատ զգացի, ասում եմ ո՞վ ա ձեզ տենց բան սովորեցրել, բա թե՝ մեր քաղաքացի տատին։

Խնամի ջան, ախր գյուղացիները չլինեին սովից չգիտեմ՝ ինչ կանեիք։ Մեկն ասի՝ ինչի՞ եք էդ փոքր երեխեքին նման բաներ սովորեցնում, չե՞ք ամաչում։