Մամաս ու պապաս շատ ավանդապաշտ մարդիկ են։ Ուղղակի խնդիրն այն է, որ նրանք ընդհանրապես չեն պատկերացնում ժամանակներն ու բարքերը։ Եվ նրանց համար շատ խորթ է այն, որ մարդիկ կարող է և բաց հագնվեն, երբ գնում են լողավազան կամ ծով։
Մամաս միշտ ասում է՝ ամոթ է շորտով ու տոպով ման գալը՝ չնայած ինքն էլ լավ գիտի որ առանց դրանց նման վայրերում պարզապես անհնար է։ Դրա համար էլ երևի ինձ չեն արգելում նման կերպ հագնվել, թեև ինչքան կարող են խոսում են վրաս։
Էս անգամ էլի լողավազան գնացինք երեքով, այսինքն՝ մի հյուրանոց, ուր լողավազան կար։
Մամաս ու պապաս եկան, կուրտկաներով նստեցին լողավազանի կողքը։ Նենց էի ամաչում։ Շոգ ու կրակին տաք- տաք հագնված նստել էին, ինձ էին հսկում, որ հանկարծ բան ասող չլինի։ Դեռ մի բան էլ ասում էին՝ շատ ես բաց հագնվել, արի ներս գնանք, խայտառակ չլինենք։
Տեսնես՝ ի՞նչ են թաքցնում էդ փակ հագուստներով, արդեն լուրջ կասկածներ ունեմ։