Կեսրարս ընդհանրապես շատ զուսպ մարդա։ Ես իրան շատ հարգում ու սիրում եմ իրա ամեն մի խոսքը մեր տանը օրենքա։ Ես շատ եմ սիրում, երբ կիսուրը ու կեսրարը նորաստեղծ ընտանիքի հետ են ապրում։ Իրանք միշտ ճիշտ խոհուրդներ են տալիս ու շատ հարցերում օգնում են։
Ես խոհանոցից էդքան էլ գլուխ չեմ հանում, դրա համար հիմնականում տան ուտելիքը պատրաստումա սկեսուրս։ Բայց երեկ որոշեցի ընթրիքը ես պատրաստեմ ու շատ տանջվեցի։ Երեկոյան, երբ նտեցինք ընթրելու, ես սպասում էի լավ արձագանքների, բայց կեսրարս ամեն ինչ փչացրեց։ Ընդամենը մի գդալ կերավ ու շատ կոպիտ ձևով արտահայտվեց։ Ասեց, որ դա շան լափա ու ինքը չի պատրաստվում տենց բան ուտի։
Ես կեսրարիցս տենց բան չէի սպասում։ Ինքան էլ որ պատրաստածս վատ լիներ, ինքը չպետքա տենց արտահայտվեր։ Ես շատ վիրավորված եմ։