Մենք գյուղում ենք ապրում, հարսս էլ քաղաքից ա: Հենց սկզբից էլ իրան դուր չի էկել, որ գյուղում մեր հետ պետք ա ապրի, բայց դե հիմա էտ ա, չէր ուզում, թող չամուսնանար:
Էն օրն էլ առևտուր էի արել ահակին, որ զակատ անեի: Ասեցի՝ արի օգնի, ահակին բան եմ առել, միանգամից մի էրկու բան փակենք, հավաքենք: Մի հատ թարս նայեց ու ասեց՝ ես չեմ կարա օգնեմ քեզ, գործեր ունեմ, ընկերուհուս հետ եմ պայմանավորվել, իրան պետք ա տենամ: Ասեց ու գնաց:
Իհարկե ահավոր մանթո էի սկզբում, բայց ձեն չհանեցի: Իմ համար ահավոր դժվար էր, բայց փակեցի զակատները, ինքն էլ երբ որ հետ էկավ, հարցրեց՝ փակեցի՞ր, ես էլ ասեցի, որ փակել եմ, բայց դու մատով էտ զակատներին չկպնես: Եթե օգնելուց, փակելուց ժամանակ չունես, ուրեմն ուտելուց էլ չես ունենա:
Շշմած նայում էր վրես ու ձեն չհանեց: Թող իմանա որը որից հետո ա: Ես ստեղ իրա համբալը չեմ: