Ամուսնուս ընկերը մի հատ այլանդակ կերպարա։ Իրան հենց ծանոթության առաջին պահից էլ չեմ սիրել, որովհետև զգում էի, որ կեղծավոր տականքի մեկնա։ Անընդհատ ամուսնուս ուզում էի հասկացնեի, որ հեռու մնա դրանից, բայգ ամուսինս չի լսում, ասումա, որ Հայկը լավ տղայա, ու իրանից վնաս չկա։
Բայց ես հո զգում ու տեսնում եմ, թե դա ինչ զզվանքնա։ Մենակ էն, որ իմ վրա աչքա դրել, դա ամեն ինչ ասումա։ Ուղղակի չեմ ուզում ամուսինս իմանա, որ հանկարծ վատ բան չանի։
Մի քանի օր առաջ տանը մենակ էի, դա եկել էր մեզ հյուր, ու որոշեց սպասի մինչև ամուսինս կգա։
Քանի որ ինձ շատ տհաճա իր հետ նույն սենյակում գտնվելը, ես գնացի խոհանոց։ Քիչ ժամանակ անցավ, ու էդ զզվանքը միամիտ եկավ ու ինձ գրկեց։ Մոտավորապես 2րոպե բաց չէր թողնում, ասում էր, որ իրենն եմ լինելու։
Ատում եմ դրան, արդեն չեմ կարողանում մեջս պահել, բայց մի կողմից էլ չգիտեմ ամուսնուս ոնց ասեմ։