Ամուսնացած տղամարդու եմ սիրահարվել ու ամեն գնով ինձնով եմ անելու. տեսեք ինչ եմ մտածել

Մի քանի ամիս առաջ գործի բերումով ծանոթացել եմ մի տղամարդու հետ, ում առաջին հայացքից շատ եմ հավանել: Հետո գործով մի քանի անգամ հանդիպեցինք ու հասկացա, որ սիրահարվել եմ: Ճիշտ ա մատին մատանի կար, ինքն էլ մի անգամ խոսքի մեջ ասեց, որ ամուսնացած ա ու երեխա ունի, բայց դե ինչ անեմ, սրտին չես թելադրի, սիրահարվել եմ:

Ոնց փորձեցի հետը մտերմություն անեմ, չստացվեց, երևում ա կնոջը սիրում ա: Բայց դե ես էլ վճռական եմ տրամադրված ու որոշել եմ ամեն գնով իրան ինձնով անեմ: Ամեն առիթով զանգում եմ, հետը երկար խոսում, հանդիպում փնտրում: Ճիշտ ա ինքը խուսափում ա, ոնց հասկանում եմ, բայց դե ես որոշել եմ էնքան փորձեմ, մինչև ստացվի ու ինձ վատ չեմ զգում դրա համար, քանի որ սրտին չես թելադրի:

Որոշել եմ էնքան մտերմանամ իրա հետ, որ իրանց տուն էլ գնամ գամ, տեսնեմ կինը ինչպիսինն ա, ու հասկանամ ինչի ա կնոջն էդքան նվիրված, որ հետո անելիքներս հասկանամ: Ես շատ դժվար եմ սիրահարվում, բայց հիմա շատ թունդ սիրահարվել եմ ու համոզված եմ, որ անհնարին ոչինչ չկա, ուղղակի պիտի համբերատար սպասեմ ու քայլեր ձեռնարկեմ, մինչև ինքն էլ ինձ կնկատի: