Փա՛ռք քեզ, Տե՛ր․ Ես ու ախպերս ահավոր վատ սովորություններ ունեինք․ Էս աղոթքը մեզ փրկեց

Ես ու ախպերս ծխում, խմում էինք։ Զգում էի՝ ոնց ա մամաս օր օրի նեղվում, մաշվում, որովհետև մեր էդ վարքն առաջին հերթին իր վրա էր մեծ ազդեցություն ունենում։ Մի օր էլ, երբ էլի գլխացավով արթնացա, հասկացա, որ պիտի վերջ տամ իմ էդ ապրելակերպին ու փորձեմ ամեն ինչ ավելի ճիշտ անե, ճիշտ ապրեմ։

Ախպորս էլ ասեցի էս մտքիս մասինո ւ միասին եկեղեցի գնացինք՝ հասկանալու՝ ինչ անենք, ոնց անենք, որ էդ փորձանք կախվածություններից պրծնենք։

Փառք Աստծո, էս աղոթքը ասեցին, որ ասենք ու փրկվեցինք։ Հավատում եմ աղոթքի զորավոր ուժին, երբ այն ասվում է իսկապես անկեղծ ու մաքուր սրտով։

Շնորհակալ ենք, Աստված ջան, մեզ էս փորձանքից փրկեցիր։ Էլ երբեք էս ճանապարհին չեմ կանգնի։

Վատ սովորություններից ազատվելու

ԳՐԱԲԱՐ

ԺԷ. Դարձուցիչ մոլորելոց,
դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն,
եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն,
եւ զերկիւղ գեհենոյն,

եւ զսէր արքայութեանն,
զի զղջացայց ի մեղաց,
եւ գործեցից զարդարութիւն.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԸ. Աղբիւր անմահութեան,
աղբերացո ի սրտէ իմմէ
զարտասուս ապաշխարութեան որպէս պոռնկին,

զի լուացից զմեղս անձին իմոյ
յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս.
եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ

17. Մոլորյալներին դարձի՛ բերող,
ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության
և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը
և գեհենի երկյուղը

և արքայության սերը,
որպեսզի զղջամ մեղքերիս համար
և գործեմ արդարություն.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

18. Անմահությա՛ն աղբյուր,
բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ,
ինչպես պոռնիկին,

որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն
աշխարհից ելնելուց առաջ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: