Սկեսուրս իրա համար իրա կյանքն ա վայելում, ամեն ամառ էլ մի տեղ գնում ա հանգստանալու երկրից դուրս:
Ես ու մարդս չենք կարում, չենք հասցնում, էրեխեքը վրես են, բայց դե իրա հեչ պետքն էլ չի: Ինքն իրա կյանքն ա անում ու փոխանակ մեզ ասի՝ ջահել եք, դուք գնացեք հանգստացեք, ես էրեխեքին կպահեմ, ինքն ա հելնում, գնում:
Հիմա էլ մարդը Իտալիայա գնացել ընկերուհու հետ հանգստանալու ու ես էս ամեն ինչը ուղղակի չեմ կարա մարսեմ, դրա համար էլ որոշել եմ սենց բան անեմ:
Որ էկավ, ոչ հաց եմ սարքելու, ոչ էլ տան գործ եմ անելու, թող սենց այ տենց մնա սաղ էնքան, մինչև ինքը համ հաց սարքի, համ էլ տները մաքրի, թե չէ սաղ բեռն իմ ուսերին ա: Տան հոգսը հերիք չի, մի բան էլ էրեխեքն են սաղ վրես:
Հերիք էղավ, էլ չեմ դիմանում: Սրանից հետո կասեմ որը որից հետո ա: