Սկեսուրս չի թողնում երեխաներիս լողացնեմ. պատճառը որ իմանաք, կապշեք

Արդեն խելագարվում եմ սկեսուրիս ձեռքը: Էդ կինն ամեն ինչ հաշվարկ ա անում, ամեն մանրուք հաշվում ա ու անհնար ա իրա հետ հանգիստ ապրել: Գնում եմ խանութ գալիս եմ, հլը տուն չմտած, չեկերը հանում սկսում ա նայել, թե ինչի վրա ինչքան եմ ծախսել ու սկսում ա անուն դնել, թե բա սրան թանկ ես տվել, սրանից շատ ես առել:

Բայց էս ամեն ինչի գագաթնակետն էն ա, որ ինքը չի թողնում, որ երեխաներիս լողացնեմ, որ շատ ջուր չօգտագործենք ու կոմունալները քիչ մուծենք: Էս ամառ օրով շաբաթը մի անգամ եմ երեխաներիս լողացնում: Ասում եմ, շոգ ա, մեղկ են էս մի մատ երեխաները, գոնե իրիկունները լողացնեմ, նոր քնեն, ասում ա՝ չէ, մենք ինչի տեր ենք, որ ամեն օր դու երկու երեխա լողացնես ու էդքան ջուր օգտագործես:

Ամուսնուս ասում եմ, ասում ա՝ ես ձեր կենցաղային հարցերի հետ գործ չունեմ, ու ոչ մի բանի չի խառնվում, բայց ես էլ սենց չեմ դիմանում: Ստիպված երեխեքիս շուշուտ տանում եմ մերոնց տուն, ընդեղ լողացնում բերում եմ: Բայց դե տենց ինչքա՞ն, ոնց փորձում եմ հետը լեզու գտնեմ չի լինում: Ինքն ամեն 10 դրամի վրա դողում ա ու մեր կյանքն անտանելի դարձնում: