2020 թվականին մեզ պատուհասած 44-օրյա մարտերը մի շարք կորուստների հանգեցրին։ Այս երևույթը մեզ քաջ հայտնի է։ Սակայն կան նաև մարդիկ, ովքեր, փառք Աստծո, մեր կողքին են, սակայն անցնում են վերանկանգնողական չափազանց բարդ ու դժվարին շրջան։
Մեր տեսանյութի հերոսը, ինչպես երևում է, մարտերում կորցրել է իր երկու ոտքերը։ Պրոթեզավորված ոտքերով նա այժմ անցնում է երականգնողական բարդ, դժվարին ու երկարատև շրջան։
Այսպես է, մեր հերոսների առաջին քայլերը մեզ համար միշտ էլ չափազանց ուրախալի են, ընդունվում են որպես դրական մի ազդակ այն մասին, որ ամեն բան լավ է լինելու։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն, ուր մեր հերոսը հեծանիվ է վարում։
Մենք գիտենք, թե որքան բարդ ու դժվարին ճանապարհով են անցնում մեր հերոսները, նրանց ընտանիքները։ Ուստի՝ նրանց ամեն մի քայլը մեր բոլորիս հաջողությունն է։