Արդեն 38 տարեկան եմ ու մինչև հիմա չեմ կարում ամուսնանամ։ Մերս ու քուրս ոչ մի աղջկա չեն հավանում։ Քուրս բաժանվելա ու դրանից հետո իրար հետ որոշել են որ մինչև նենց աղջիկ չգտնեն որ իրանց սրտով լինի չեն թողելու ամուսնանամ։
Իրանց հավանած աղջիկներին էլ իմ սիրտը չէր կպնում ու մինչև հիմա առանց ընտանիք եմ մնացել։ Ինտերնետով մի աղջկա հետ եմ ծանոթացել արդեն մի տարիա խոսում ենք բայց ինքն էլ ամուսնուց բաժանվելա ու երեխա ունի։
Ինքը ինձ որպես ընկերա ընդունում բայց ես զգում եմ որ սիրահարվել եմ ու ուզում եմ իրա հետ կյանքս կապեմ։ Պատրաս եմ իրա երեխուն էլ որդեգրեմ ու երոխուս պես մեծացնեմ։
Բայց հիմա հայտնվել եմ երկու քարի արանքում, ընտանիքս իրան դեմա լինելու ու չգիտեմ էտքանը հասկանալով ոնց իրան առաջարկություն անեմ։ Ինչ անեմ մորս ու քրոջս կարծիքին մնամ ու մենակ մնամ թե սիրուս հետևից գնամ ու ընտանիք կազմեմ: