Ամուսնուս շատ լավ եմ ճանաչում։ Երկար տարիներ է միասին ենք ու հաշտ ապրել ենք, հիմա դժվար թե հիշեմ երբ ենք վիճել վերջին անգամ։ Բայց մի քանի տարիա զգում էի որ իմ հանդեպ շատա անտարբեր դառել։ Առաջ միշտ պիտի տեղ գնալուց իրան ասեի, իսկ հիմա եթե գնամ մամայիս տուն ու գիշերն էլ մնամ ձեն չի հանի։
Ապահովված ընտանիք ենք, ես էլ միշտ գեղեցկության սրահ եմ գնում, ինձ խնամված եմ պահում։ Բայց վերջին շրջանում միևնույնա ինձ անտեսված էի զգում ու մի քանի օր առաջ վերջնական որոշեցի որ բաժանվում եմ։
Հարևանուհուս ծնունդն էր, շենքի կանանցով հավաքվել էինք իրենց տանը սրճելու։ Մեկ էլ բոլորը սկսեցին ամուսիններից դժգոհել ու իմ ամուսնուն գովել, թե բա իսկական տղամարդա ամեն օր տուն գալուց մի սիրուն բուկետովա գալիս։ Իսկ ես հո գիտեմ որ մարդս ինձ սկի մի քոսոտ ծաղիկ առած չկա։ Ու ամեն օր ձեռի ծաղիկները սիրածինա տանում, ում հենց մեր շենքին մոտերքումա տեղավորել։