Ամուսինս շատ հավասարակշռված ու հանգիստ մարդա։ Երբեք չէի մտածի որ կարողա իրան ավելորդություններ թույլ տա։ Արդեն 15 տարուց ավելի ամուսնացած ենք ու իր տատիկի տանն ենք ապրում, որ մեզ էր նվիրել ամուսնությունից հետո։
Բոլոր հարևանները ամուսնուս մանկության ընկերներն են ու հիմա էլ ընտանիքներով ենք հարևանություն ու ընկերություն անում։
Մեր շենք, հենց մեր կողքի տուն նոր ամուսնացած զույգա եկել ապրելու։ Մեր համեմատ ջահել երեխեք են։ Ամբողջ օրը աշխատում են անգամ չենք հասցրել լավ ծանոթանալ՝ առավոտ միասին գնում են աշխատանքի երեկոյան հետ գալիս։
Երեկ նենց բան եղավ մինչև հիմա հիշում եմ ու խելագառվում։ Տանը հաց չկար ամուսնուս ասեցի իջնեմ խանութ հաց առնեմ գամ։ Իջա հենց շենքի տակի խանութ ու որ հետ եկա մտա տուն սպալնիայում հարևանի ջահել կինն էր նստած իմ խալաթը հագած։
Արածս առևտուրը ձեռիցս ընկավ։ Էս խեղճն էլ ինձ տեսավ սկսեց լացակումած պատմել, որ մտելա լողանա գազի կաթսայից գմփոցա եկել սա էլ վախից կիսամերկ փախելա տնից ու օգնություն խնդրել։ Մարդս էլ իմ խալաթը տվելա որ հագնի, մինչև ինքը գնացելա իրանց տուն կաթսան ստուգի։