Մեծ ընտանիքում եմ ամուսնացած: Սկզբում մենակ կիսուր-կեսրարի հետ էի ապրում, հետո տեգրներս եկան Ռուսաստանից ու բոլորով սկսեցինք միասին ապրել: Մեր տունը ոնցորգժանոց լինի. 6 հոգով երկու սենյականոցում ենք ապրում: Ոչ շարժվելու տեղ կա, ոչ էլ ապրելու:Էլ չեմ ասում, որ ես էդ տան ստրկուհին ոնցոր լինում:
Առավոտից իրիկուն, որ հավաքեմ մաքրեմ, մեկա չեմ հասցնում. Ճաշ, լվացք, արդուկ, տուն, առևտուր: Չեմ հասցնում շորերը գցեմ մեքենա ու հանեմ չորացնեմ արդուկեմ, էնքան շատ ա տան շարժը:
Էս էլ հերիք չի բոլորը տարբեր նախասիրություններ ու պահանջներ ունեն, ամեն մեկը մի բան ա ուզում ուտի: Կեսի համար ուրիշ բան եմ եփում, էն կեսի համար՝ ուրիշ: Մխ խոսքով գժանոց, էլ չեմ դիմանում, դառել եմ գիժ, վրես էլ հալ չկա, անքնությունից ու հոգնածությունից հանգում եմ: Կիսուրս էլ իրա համար հանգիստ ապրում ա, մի օր էս քրոջ տանը, մյուս օրը՝ էն հարևանի տանը: Ինքը բանից բեխաբար ա:
Մի քանի օր առաջ չդիմացա, ասեցի, որ էլ սենց չի լինի,ես էս տան ստրկուհի Իզաուրան չեմ, ես էլ չեմ դիմանում: Գնում եմ աշխատեմ: Ամուսնուս հետ կռվեցի, հելա գնացի գործ ման գալու: Խանութում վաճառողի գործ եմ գտել, ու արդեն քանի օր ա գնում եմ գործի: Կիսուրս էլ ստիպված, որ տենում ա անող չկա ու ես էլ չեմ կարում ամեն ինչ հասցնեմ, ինքն ա ճաշ եփում, որ տղաները գործից գան, սոված չնստեն: Հիմա ես լիքը բան դիտավորյալ չեմ անում, ուշ եմ տուն գնում, որ շատ բան վրես չմնա: Մի քիչ խելքի եմ եկել էս քանի օրը, թե չէ արդեն գժվում էի: