Տղուս կնգան տանել չեմ կարում: Ինչքան աղջիկ ցույց տվեցինք չհավանեց, ամեն մեկին մի անուն կպցրեց, թե բա մեկը նիհար ա, մեկը՝ չաղ, էն մեկը բոյով ա, մեկը՝ դինջ: Մի խոսքով ինչքան լավ աղջիկ ցույց տվեցինք, չհավանեց, վերջում գնաց նախրի մեջից էշի ճակատը պաչեց: Մի բեբաշարի առավ եկավ: Ոչ տեսքն ա մի բան, ոչ էլ ձեռից բան ա գալիս:
Առանձին են ապրում, որ մեկ-մեկ հյուր եմ գնում, սիրտս կանգնում ա դրա դրած սեղանից: Սարքածները ուտել չի լինում, մեկը մեկից անհամ, ձեռից էլ բան չի գալիս, սեղան գցել էլ չգիտի: Մենակ թողես ամբողջ օրը զուգվի-զարդարվի դուրս գա խանումի պես ճեմելու:
Մի քանի օր առաջ չդիմացա տղուս մի քանի բան ասեցի: Ասեցի, տղա ջան քո կնգա ձեռից բան չի գալիս: Ես գիտեմ, որ ինքը տանը օրերով հաց չի սարքում, որ նորմալ հաց ուտես, ուշք ու միտքը զարդարվել, փողոցները չափչփելն ա: Տղես էլ ոչ տարավ, ոչ բերեց ասեց.
— Մամ հերիք ա էդ աղջկա միսը ծամես, լավա-վատա, էդ ա, ես իրան եմ ընտրել, իրան եմ սիրում: Իրա հետ չեմ ամուսնացել մենակ ճաշ եփելու համար: Չի եփի, կպատվիրենք կուտենք, ինչ՞ խնդիր կա: Սրանից հետո էդ թեմայով չխոսաս ու իրան չվիրավորես: