Բոլորս էլ գիտենք, թե ինչ մեծ նշանակություն ունի անունը ապագա երեխայի ճակատագրի հարցում։
Անունը երեխայի ճակատագրի կոդն է։ Այն շատ կարևոր է երեխայի ապագայի հարցում։
Ստորև ներկայացնում ենք տղաների ամենատարածված հայկական անունների հնգյակը ու նրանց նշանակությունը։
5.Արմեն
Արմենը հայկական Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և/կամ Armenia (Հայաստան) բառերի հետ։ Նշանակում է <արիական ոգի>։
4.Արեգ
Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում»։ Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։
3.Հայկ
Հայկը հայկական մեր ազգի նահապետի հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև <հսկա>, քանի որ նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի նա ապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:
2.Նարեկ
Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։ Իրականում Նարեկ գյուղի անունից է առաջացել։
1.Դավիթ
Դավիթ անունը առաջացել է եբրայերեն David անունից, նշանակում է գեղեցկատեսիլ կամ սիրեցյալ (Հայկազյան բառարան, հատոր Բ, 1769թ․ Վենետիկ)։ Հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից։