Ստեղ գործ չլինելու պատճառով մարդս վաղը գնում ա խոպան ու Աստված գիտի, թե երբ հետ կգա, իսկ Նիկոլենք տժժում են, կյանքն են վայելում. էս էր հա՞ իրանց խոստացած ապագան

Վաղը մարդս պատրաստվում ա խոպան գնա աշխատելու, որովհետև ստեղ գործ չկա անելու, ինքն էլ ոնց մեջտեղից ճղվում ա, մեկ ա ծերը ծերին չի հասցնում: Վերջում որոշեց, որ պետք ա խոպան գնա, որ կարանա նորմալ փող աշխատի:

Իհարկե ցույց չեմ տալիս շատ իրա մոտ, ճամփի վրայա, բայց սիրտս կանգնում ա էտ մտքից, որ գիտեմ ամիսներով գնալու ա, հեռու ենք լինելու իրարից ու հետո չգիտեմ էլ, թե երբ կգա, ընդեղ ինչ կանի մենակ:

Հիմա էս արդար ա՞, հա՞, որ պետք ա ես մարդուս ամիսներով չտենամ մենակ նրա համար, որ ստեղ գործ չկա, իսկ Նիկոլենք փոխանակ մտածեն, թե ստեղ ոնց ժողովրդին օգնեն, աշխատատեղերը շատացնեն, հազիվ զբաղված են բյուջեն քամուն տալով, տժժալով ու կյանք անելով:

Ստորաբար մարդկանց խաբեցին, օգտագործեցին, իշխանության էկան, իսկ էսօր բացի իրանց գրպանից ու աթոռից ուրիշ ոչ մի բան չեն տենում: