Ամուսնանալուց հետո ապրում եմ սկեսուրիս ու սկեսրայրիս հետ: Ամեն բան լավ էր մինչև էն պահը, երբ որ էրեխեն ծնվեց ու մեծացավ:
Հիմա սկեսրայրս անում ա բաներ, որ ընդհանրապես դուրս չեն գալիս: Էրեխուն վատ սովորություններ ա սովորացնում՝ խմել, վատ բառեր ասել: Ինձ միշտ մի կերպ եմ զսպել, որ չխոսամ, բայց էն օրը էլ չդիմացա, երբ որ կողից պատահական լսեցի, թե ոնց էր ծխելու մասին պատմում ու ասում՝ որ մեծանասդ մի քիչ էլ իրար հետ ենք ծխելու:
Ըտեղ արդեն խոսացի: Ասեցի՝ ինչքան վատ բան կա սովորացնում ես էրեխուն, դրա փոխարեն կարելի ա ուսուցողական բաներ սովորացնել, ոչ թե ծխել ու խմել:
Մի տենայիք ոնց վատ զգացին ինքն էլ, հետո էլ սկեսուրս: Թե բա չես ուզում, կարանք էլ էրեխու հետ չշբվենք էլ վափշե բան, թողեցին հետո էլ գնացին ըտեղից:
Բայց ես սխալ էի հա՞, ինչքան կարելի ա նստել ու նայել, թե էրեխուդ ինչ վատ սովորություններ են սովորացնում փոքրուց: Հերիք ա էլի իսկականից: