Նշանածս ասեց՝ կամ հորդ թողում ես, գնանք առանձին ապրենք, կամ էլ բաժանվում ենք. ես էլ սենց որոշում կայացրեցի

Ես հորս հետ եմ ապրում ու արդեն երկար տարիներ ա մամաս կյանքից հեռացել ա, նշանածս էլ էս վերջերս ասեց՝ կամ գնում ենք առանձին ապրենք ամուսնանալուց հետո առանց պապաիդ, կամ էլ ուղղակի չենք ամունսնանում: Ես իրա հետ մի տան մեջ չեմ ուզում ապրեմ:

Նշանածս էտ ամենն ասելով շատ լավ գիտեր, որ ինձ էրկու քարի արանքն ա դնում, որովհետև գիտեր, որ էս աշխարհում ինքն ու իմ հերն իմ համար ամենաթանկ մարդիկ են:

Իհարկե ընտրությունն ահավոր բարդ էր իմ համար, բայց որոշեցի, որ ես կմնամ հորս հետ: Նշանածիս էլ որ ասեցի էտ որոշման մասին, շոկի ենթարկվեց, չէր սպասում տենց բան, բայց դե եթե ինքը կարա իմ առաջ տենց պայման դնի ուրեմն ես էլ կարամ այ սենց որոշում կայացնեմ:

Թող գնա նենց մարդու գտնի, ով կհանաձայնվի առանձին ապրի: