Մեր փեսան մեզ ձեռ ա առնում, մենք էլ գժի պես չենք պատասխանում․ ոնց որ խելքներս գցած լինենք

Մեր աղջկա ամուսինը շատ ուրախ երիտասարդ է։ Եթե մեր ընտանիքի անդամ չլիներ, նույնիսկ կասեի, որ ցինիկի մեկն է, քանի որ ամեն հնարավոր ու անհնար երևույթի վրա ծիծաղում է, չի ճանաչում ոչ մի սահման, ոչ մի սրբություն, երբ հերթը հասնում է կատակներ անելուն։

Ամեն անգամ ինձ ու ամուսնուս մի իբր ծիծաղելիր բան է ասում, մենք էլ, փոխանակ նկատողություն անենք կամ ասենք՝ տղա ջան, էդ ինչի՞ ես էդպես ասում, մենք հո քո ընկերը չե՞նք քո տարիքին չե՞նք, բերաններս բացում, սկսում ենք ուրախ ծիծաղել։

Ամեն անգամ որոշում ենք, որ խիխտ նկատողություն անենք, ու ամեն անգամ թարսի նման հռհռում ենք։ Իրոք ոնց որ խեկշլքներս գցած լինենք, ո՞ր մի աներն ու զոքանչն են էդքան երջանկանում ինիկ փեսայի անհամ հումորներից, որ մենք ենք էս ձևով արձագանքում։