Հարսս երեկ նենց բան ասեց, աչքերիս առաջ մթնեց. չեմ կարում խելքի գամ էդ խոսակցությունից հետո

Հարսիս ու տղայիս հետ եմ ապրում: Շատ սիրով ու համերաշխ ընտանիք ենք, իրար հարգում ու գնահատում ենք: Իհարկե չեմ ասում, թե վեճեր կամ խոսակցություններ չեն լինում մեր տանը, բայց դե ամեն ինչ էլ հարթվում գնում է: Տղաս ու հարսս արդեն 3 տարի է ինչ ամուսնացած են, բայց երեխա չեն կարողանում ունենալ: Հարսս էլ բժիշկ չի մնացել, որ մոտը գնա, բոլորը միաբերան ասում են, որ իր մոտ ոչ մի խնդիր չկա ու ինքը կարող է երեխաներ ունենալ:

Մի քանի օր առաջ էլ տղաս էր գնացել բժիշկի, որոշել էին, որ ինքն էլ անպայման պետք է հետազոտվի: Անալիզներ էր տվել ու երեկ պատասխանները եկել էր: Բժիշկն ասել էր, որ տղաս չի կարող երեխաներ ունենալ ու դա չի բուժվում: Հարսս երեկ լացակումած եկավ տուն, չէր կարողանում խոսել, գնաց պառկեց: Մի կերպ դիմացա էդ երկու ժամը մինչև վեր կացավ եկավ, որ տեսնեմ ինչ ա եղել:

Պատմեց, որ բժիշկն ասել ա, թե իրենք երեխաներ չեն կարող ունենալ ու խնիրը տղայիս մոտ է: Չհասկացա ինչ կատարվեց հետս, աչքերիս առաջ մթնեց, ինձ կորցրեցի: Սիրտս վատացավ, հարսս դեղ բերեց խմեցի պառկեցի:

Մինչև հիմա չեմ կարողանում խելքի գալ ու մարսել երեկվա լսածներս: Իրենք այնքան շատ էին երազում երեխա ունենալու մասին ու հիմա պարզվում է տղաս չի կարողանալու իր սեփական երեխաներն ունենալ: Չգիտեմ էլ ինչ անեմ ու ասեմ, չեմ հասկանում որն է ճիշտը: Մեր տանը կարծես սուգ լինի: