Ծիրանի ջեմ էի փակում, հարսիս ասեցի՝ արի օգնի, տեսեք ինչ պատասխանեց. ապշել էի

Դե բոլորդ էլ գիտեք, որ ծիրանն արդեն վաղուց հասել ա ու հիմա չրի ու զակատի սեզոն ա: Դե ես էլ ոնց ամեն տարի, էս տարի էլ ամեն ինչից փակում եմ: Սկզբում էն լավ ծիրանից շիրով չիր արեցի, հիմա էլ արջանաբաթից ջեմ եմ սարքում: Հիմա տանջվում եմ ահագին, բայց դե ձմռանը շատ լավ ու հարմար ա լինում, որ ամեն ինչ ունենում եմ փակած:

Մի քանի ամիս առաջ տղուս ամուսնացրել եմ: Մտածում էի հարսս գա, հոգսերս կթեթևանա, ինձ ահագին կօգնի, էն էլ ստացվեց ճիշտ հակառակը: Ոչ միայն չի օգնում, այլև մռթմռթում ա, որ սկսում եմ զակատ անել: Էն օրն էլ, որ ջեմ էի փակում, ասեցի՝ արի ինձ մի քիչ օգնի, գոնե էս ծիրանը լվա, կոճերը հանի, ֆռաց ասեց.

— Մամ ես զզվում եմ էդ զակատներից, չեմ կարում էդ տոթին խոհանոց մտնեմ: Հոգնած եմ, տները մաքրեցի, վրես էլ հալ չկա, չեմ կարա գամ էդ երկու ղազան ծիրանը լվամ: Համ էլ ո՞ւմ ա պետք էդքան զակատը, որ քեզ կոտորելով անում ես: Հենա խանութները լիքն են էլի, որ մի բան ուզենք ուտենք, կառնենք կուտենք, էլ ու՞ր ես տոննաներով փակում:

Աչքերս թռան ճակատիս հարսիս խոսքերից: Հերիք չի մատը  մատին չի տալիս, մի հատ էլ ինձ քննադատում ա, թե ինչի ես փակում:Էս ի՞նչ սերունդ ա, էս ինչ մտածողություն ա: Էն օրվանից ապշած եմ ուղղակի էս ջահելների վրա: