Ամերիկացի գրող եւ երազներ մենաբանող Գուստավ Միլլերի կարծիքով, եթե երազում Ձեզնից որոշ հեռավորության վրա գտնվող եկեղեցի եք տեսնում, ապա Ձեզ սպասվում են իասթափություններ, որոնք ոչ այնքան անսպասելի կլինեն Ձեզ համար: Խավարի մեջ ընկղմված եկեղեցի մուտք գործելը նշանակում է, որ ստիպված կլինեք մասնակցել թաղման արարողության: Այդ նաեւ դրական փոփոխությունների տեւական սպասման նշան է:
Իսկ ըստ հայտնի բուլղարացի բախտագուշակ Վանգայի, երազում այդ խորհրդանիշը տեսնելը վկայում է հուսալքված վիճակի, հոգեւոր ինքնամաքրման եւ զղջման մասին: Եթե տեսնում եք, որ Դուք եկեղեցի եք մուտք գործել, ապա իրական կյանքում Ձեր արարքների դրդապատճառներն են եսասիրությունը եւ կողքինների կարծիքի հետ հաշվի նստելու ունակության բացակայությունը:
Այսպիսի երազ տեսնելը զգուշացում է այն մասին, որ ժամանակն է, որպեսզի Դուք փոխեք Ձեր կյանքը եւ մեղանչեք գործած մեղքերի համար: Երազում եկեղեցական արարողությանը ներկա լինելը նշանակում է, որ իրական կյանքում Դուք արժանացել եք Ձեր շրջապատի սիրուն եւ հարգանքին: Այն երազը, որում Դուք դատարկ եւ փակ դռներով եկեղեցի եք տեսել կանխատեսում է բացասական փոփոխություններ եւ անհույս վիճակ: Եթե երազում Դուք կանգնած եք քանդված եկեղեցում եւ փորձում եք մոմ վառել, ապա իրական կյանքում Դուք հոգեվոր վերածնունդ կապրեք:
Եթե երազում Դուք եկեղեցի եք մտնում որեւէ մարդաշատ արարողության ժամանակ, բարձրացնում եք Ձեր գլուխը եւ գմբեթի փոխարեն վառ կարմիր կիսալուսնով աստղաշատ երկինքն եք տեսնում, եւ վախենում եք, որ այն աղոթք անող մարդկանց գլխին կընկնի, ապա իրական կյանքում այդ արյունոտ կրոնական պատերազմ է կանխագուշակում: Ըստ երեւույթին, դուք կլինեք այդ իրադարձության վկան, այլ ոչ թե մասնակիցը:
Եթե երազում տեսել եք, որ օգնում եք հնաոճ եկեղեցի վերանրոգել, այդ նշանակում է, որ իրական կյանքում Դուք կմոռանաք անցյալում Ձեզ հասցրած վիրավորանքները եւ կվերականգնեք Ձեզ հարազատ անձնավորության հետ մտերմությունը: