Եղբայրս ինձնից մեծա ու միշտ ինձ մեծ սիրովա վերաբերբերվել, նույնիսկ հեռախոսում համարս գրացելա արքայադուստր: Իմ համար ամեն ինչ անում էր, միշտ իր ուշադրության կենտրոնում եմ եղել: Մաման միշտ կես կատակ ասում էր հիմա որ սենց երես ես տալիս քրոջդ, վաղը ամուսնանալուա ամուսնու կյանքը ուտի:
Էնքան ուրախ էի որ եղբայրս գտավ իր կեսին, ճիշտա շատ էի վախենում, որ ընկերուհուց հետո ինձ էլ ուշադրություն չի դարձի, միայն նրան կսիրի: Շատ էի լսել ոնց են հարսները ու տալերը իրար հետ վիճում, մրցում, բայց եղբայրս միշտ հանգստացնում էր, ասելով որ ես միևնույնա իր համար անփոխարինելի եմ:
Հիմա արդեն եղբայրս ամուսնացելա ու հարսիկիս էնքան շատ եմ սիրում ու էնքան ուրախ եմ որ ինքը կա: Հարսիկս իմ համար դարձելա մեծ քույր, հիմա անգամ եղբայրսա մեկ մեկ խանդում, կատակով հարցնումա ինձ ես ավելի շատ սիրում, թե Անին: Հարսիկս դիմահարդարա ու շատ լավ մասնագետա:
Էն օրն էլ, ընթրում էինք ընտանիքով ասեցի որոշել եմ համալսարանից դուրս երկրորդ մասնագիտություն սովորեմ՝ մատնահարդարություն, որ հարսիկիս հետ գեղեցկության սրահ բացենք միասին աշխատենք: Ճիշտա ասածս հումոր էր տանիցիներով մի լավ ծիծաղեցինք, բայց եղբայրս խոստացավ, որ հենց սովորեմ ու լավ մասնագետ դառնամ ինքը երկուսիս գեղեցկության սրահ կնվիրի: