Բոլորս էլ գիտենք, թե ինչ մեծ նշանակություն ունի անունը ապագա երեխայի ճակատագրի հարցում։
Անունը երեխայի ճակատագրի կոդն է։ Այն շատ կարևոր է երեխայի ապագայի հարցում։
Ստորև ներկայացնում ենք աղջիկների ամենատարածված հայկական անունների հնգյակը ու նրանց նշանակությունը։
5.Տաթև
Տաթևիկ անունը ստեղծվել է Տաթև վանքի անունից։ Հնում գործածական չի եղել որպես անձնանուն, այժմ շատ տարածված է։
4.Գայանե
Գայանե անունը առաջացել է լատիներեն Gaianus անվան իգական ձևն է։ Հայերի մեջ հնում հայտնի էր այս անունով միայն Գայիանէ կույսը, որի տաճարը մինչև օրս կանգուն է Էջմիածնում։ Եկել է IV դարից։ Այժմ տարածված անուն է։
3.Անի
Անին նորահայտ անուն է։ Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից։ Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն և տարածված է։
2.Արփի
Արփին հայկական անուն է, որը նշանակում է արև, արեգակ: Հայաստանում ունենք նաև Արփի գետ:
1.Նարե
Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։ Իրականում Նարեկ գյուղի անունից է առաջացել։ Նարեն Նարեկ անվան իգական տարբերակն է։