Ամուսինս մեծ բարեկամական շրջապատ ունի։ Նրա բարեկամներն այնքան շատ են, որ մեր հարսանիքը 300 հոգանոց ստացվեց այն դեպքում, երբ որոշել էինք միայն ամեանամտերիմ բարեկամներին կանչել։
Բարեկամության մեջ բոլորին արդեն ճանաչում եմ, որոշների հետ անգամ մոտ եմ, մեր տուն հաճախ են գալիս- գնում։ Բայց նրանց մեջ մի աղջիկ կա, ով շատ կասկածելի է։
Ամուսինս նրան ներկայացրել էր որպես իր քույր շ, ես էլ հավատացել էի՝ մինչև այս միջադեպի կատարվել։ Ուրեմն՝ այդ սիրելի «քույրը» մի օր մեր տանն էր, երբ ամուսնուս մոր կողմի բարեկամները եկան մեր տուն։ Չէին ճանաչում նրան, ծանոթացրինք։ Մի օր էլ նա հանդիպեց ամուսնուս հորական կողմի բարեկամներին, որոնց հետ էլի ծանոթացրինք, էլի անծանոթ էր։
Հիմա չեմ հասկանում՝ սա ո՞ր կողմից է ամուսնուս իբր բարեկամ, որ ոչ ոք չի ճանաչում սրան։ Թե՞ իրականում ամուսնուս սիրուհին է, ով «քրոջ» անվան տակ մեր տուն մուտք ու ելք ունի։ Ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին, բայց հույս ունեմ՝ սխալվում եմ։