Ամուսնությունից հետ ապրում ենք սկեսուրիս ու սկեսրայրիս հետ: Ինչ ճիշտ, ճիշտ ա, ես ու սկեսուրս հազիվ ենք իրար հետ լեզու գտնում: Էն որ երանի եմ տալիս էն օրվան, որ մենք սկսենք առանձին ապրել:
Էրեկ էլ հարսանիք էինք գնացել, մոտս էլ ծաղիկներ կային: Մամայիս ասեցի, որ մի հատ էտ ծաղիկներով նկարի ինձ: Մի տենայիք սաղի մոտ սկեսուրս ոնց սկսեց թարս նայել, հետո չդիմացավ, մի էրկու բան է ասեց:
Ասեց՝ քեզ որ ձև չտաս, չնկարվես, հետո էլ էտ նկարները չլցնես ինտերնետ չի լինում չէ: Էս ջահելներն ինչքան ցուցադրական բաներ ունեն տո, ուր գնում են, պարտադիր պետք ա նկարվեն ու նկարները լցնեն սայթ:
Սաղ ֆռացել էին, շշմած ինձ էին նայում: Նենց մանթո էի, էն որ մամայիս ասեցի, որ պետք չի դաժե նկարի, գոհ ու շնորհակալ եմ: Էտ առիթն էլ հարամեց գլխիս: