Երեխաների հայկական ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ անուններն ու նրանց նշանակությունը

Բոլորս էլ գիտենք, թե ինչ մեծ նշանակություն ունի անունը ապագա երեխայի ճակատագրի հարցում։

Անունը երեխայի ճակատագրի կոդն է։ Այն շատ կարևոր է երեխայի ապագայի հարցում։

Ստորև ներկայացնում ենք աղջիկների ամենատարածված հայկական անուններից մի քանիսը ու նրանց նշանակությունը։

ԱՂՋԻԿՆԵՐ
3.Անի
Անին նորահայտ անուն է։ Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից։ Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն և տարածված է։

2.Արփի
Արփին հայկական անուն է, որը նշանակում է արև, արեգակ: Հայաստանում ունենք նաև Արփի գետ:

1.Նարե
Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։ Իրականում Նարեկ գյուղի անունից է առաջացել։ Նարեն Նարեկ անվան իգական տարբերակն է։

ՏՂԱՆԵՐ
3.Հայկ
Հայկը հայկական մեր ազգի նահապետի հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև <հսկա>, քանի որ նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի նա ապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:

2.Նարեկ
Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։ Իրականում Նարեկ գյուղի անունից է առաջացել։

1.Դավիթ
Դավիթ անունը առաջացել է եբրայերեն David անունից, նշանակում է գեղեցկատեսիլ կամ սիրեցյալ (Հայկազյան բառարան, հատոր Բ, 1769թ․ Վենետիկ)։ Հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից։