Արդեն հոգնել եմ մենակությունից։ Ամբողջ կյանքս նվիրել եմ աշխատանքին, բայց հիմա ուզում եմ ուղղակի թուլանամ ու ինձ կին զգամ։ Ուզում եմ ինչ-որ տղամարդու հետ շփվեմ։ Ուզում եմ կողքիս հասուն մեկը լինի, որ կարողանամ իրա վրա հույս դնեմ, որ հաստատ իմանամ ինձ դժվար պահին մենակ չի թողնի։
Շատ երկրպագուներ եմ ունեցել, բայց միշտ բոլորին մերժել եմ, ինձ նվիրել եմ աշխատանքիս։ Բայց հիմա եմ հասկանում, որ էդ կյանքումս կատարած ամենասխալ որոշումնա եղել։ Յուրաքանչյուր կին էլ ուզումա ուշադրության կենտրոնում լինի, սիրված, գնահատված լինի։
Ու ես էլ բացառություն չեմ։ Դրա համար էստեղ գրում եմ, միգուցե գտնվի նենց մեկը ով կկարողանա դառնալ իմ սրտի տերը։