Սուտի զարգացած տալս ընկերուհիների մոտ ասեց՝ շատ սիրուն ա դեղին շորդ, ու սաղով սկսեցին բարձր ծիծաղալ. Ի՞նչ անեմ, որ գյուղից եմ

Ամուսնուս քույրը շատ առաջադեմ է: Այնքան առաջադեմ, որ նույնիսկ ամուսնինս է երբեմն զրամանում՝ ինչպե՞ս է իրենց ընտանիքում նման մարդ մեծացել: Նա հագնվում է շատ կարճ՝ չնայած նրան, որ ծնվել ու մեծացել է գյուղական միջավայրում:

Չնայած դրանից հետո տեղափոխվել է քաղաք՝ Երևան, ուր ապրում, աշխատում ու սովորում է: Մի խոսքով՝ այդ առաջադեմ աղջիկը լավ է, որ մեզ հետ գյուղում չի ապրում:

Նրա ծննդյան օրը մեծ նշվում էր Երևանում, մեզ էլ էր հրավիրել: Գնացինք: Իմ կարծիքով լավ պատրաստվել էի, սիրուն հագնվել, բայց դա ու իր իբր առաջադեմ ընկերուհիները հենց ինձ տեսան, սկսեցին հռհռալ:

Էս տալս էլ բոլորի մոտ կանգնեց- ասեց՝ շատ սիրուն ա էս դեղին շորդ, քեզ շատ ա սազում: Ակնհայտ հեգնում էր, հո հիմար չե՞մ, որ չհասկանամ: Ու բոլոր ընկերուհիները սկսեցին բարձր ծիծաղել:

Հիմարներ, հետո ինչ, որ գյուղից եմ, պետք ա տե՞նց անեք: