Երեկ էլ մորս էի զանգել, հանգիստ խոսում էին, խեղճ մերսա մենակ որ դիմանումա տատուս բնավորությանը: Վիդեոզանգով էինք խոսում ու հենց տատս տեսավ հեռախոսը վերցրեց ու ասեց մորդ էդքան շատ ես սիրում արի տար պահի, թե չէ վերշերը հավաքելու եմ տանիս դուրս անեմ, տղես չկա ինքն ինձ պետք չի: Եղբորս ասեցի միանգամից տոմս առավ ու թռավ Հայաստան մամայի հետևից: Հետո իմացանք, որ տատս մեր հորկան տունը կտակելա իրա ախպոր տղուն: Տենց էլ չիմացանք տատս խի տենց չարացավ մեր դեմ, չնայած միշտ էլ իր համար ամեն ինչ արել էինք:

Մի քանի տարի է ամուսնացած ենք: Սիրով ենք ամուսնացել ու այսքան ժամանակ ամուսինս առիթ չի տվել խանդելու: Բայց ինչ ամիսներ առաջ նոր տուն գնեցինք ու տեղափոխվեցինք նոր տուն կյանքս դժոխքիա վերածվել:

Դիմացի տանը ամուսնացած բաժանված կինա ապրում, ու առաջին հայացքից թվումա բավականին կայացած կինա, աշխատումա սեփական գեղեցկության սրահն ունի, թանկարժեք մեքենա:

Տեղափոխման առաջին օրերին էլ ծանոթացանք, ցույց էր տալիս, որ ուրախ է որ նոր հարևաններ ունի, բայց զգացի որ շուտ-շուտա գալիս մեր տուն, անգամ երբ ես տանը չեմ: Ամուսինս մի քանի անգամ խոսքի մեջ ասաց, որ գալիս է տան գործերի համար օգնություն է խնդրում: Չեմ հասկանում, ոնցա լինում որ հենց ես տանը չեմ իր տան ծորակն ու գազը փչանում են:

Էն օրն էլ հարևաններից մեկը ասաց, որ իրա վարքը լավը չի, հաճախա տարեր տղամարդկանց տուն տանում, հիմա կասկածը ուտումա ինձ, գիտեմ որ ամուսինս սիրումա ինձ, բայց շատ եմ վախենում որ այդ տիկինը ամուսնուս խելքը կուտի: Ինչ կարող եմ անել խնդրում եմ մի խորհուրդ տվեք էլի: