Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 18-րդ դարի Կաթողիկե եկեղեցու կողքին։ Օծվել է 2015 թվականի ապրիլի 30-ին։
2009 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունեցել ապագա եկեղեցու շինհրապարակի օծման արարողությունը։ Արարողությունն անցկացրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաև բարերարներ Աննա և Հրայր Հովնանյանները, որոնք նվիրատվություն են կատարել եկեղեցու շինարարության համար։
Շինարարությունն սկսվել է 2011 թվականին և ավարտվել 2014 թվականին։ 2015 թվականի ապրիլի 30-ին եկեղեցին օծվել է կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ։
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Վահագն Մովսիսյանի նախագծով։ Այն միագմբեթ եկեղեցի է, ունի խաչաձև հատակագիծ, մուտքի մոտ՝ զանգակատուն։ Սուրբ Աննա եկեղեցին կարծես «գրկում» է Կաթողիկե հինավուրց եկեղեցին և կառուցված է նման ճարտարապետական ոճով։ Սուրբ Աննա եկեղեցուց արևմուտք տեղակայված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման շենքը։