Եկեք սուգենք Եկեղեցիների մասին Ձեր գիտելիքները․ Ճիշտ պատասխանը իմանալու համար անցեք հղումով

Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, Հայ առաքելական եկեղեցու մայր տաճար Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Եկեղեցու ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։ Եկեղեցին օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին։

Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006 թվականի հուլիսի 19–ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Համաձայն նախագծի՝ եկեղեցու տրամաչափը 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր։

Եկեղեցու ներքևում 6 մետր բարձրությամբ նկուղային դահլիճ է, որի տակ էլ 2,60 մետր խորությամբ երկաթբետոնե բարձիկ։ Եկեղեցու զանգակատան բարձրությունը լինելու է 24 մետր։