Մի քանի ամիս առաջ կիսուրս հիվանդացավ ու գումար չունենալու պատճառով հրաժարվում էր բուժում ստանար քանի, որ դեղերի համար ահագին փող էր պետք: Ես էլ առանց երկար մտածելու աշխատավարձիս քարտը իրեն տվեցի, ճիշտն ասած չէի մտածում, որ էս օրին կընկնեմ, որովհետև միշտ իրար հետ լավ ենք եղել: Ամուսնանալուց հետո առանձնացել ենք ու միասին կենցաղ չենք կիսել ու վիճաբանություններ չենք ունեցել:
Ինքը փոքր տեգորս ընտանիքի հետա ապրում: Մի քանի ամիս առաջ որ իմացանք հիվանդա բնկանաբար ամուսինս որոշեց որ մենք կհոգանք բոլոր հիվանդանոցային ծախսերը ես էլ դեմ չէի, ամեն դեպքում ամուսնուս ծնողնա: Քարտս անձամբ իրեն էի տվել, որ իրան անհրաժեշտ իրերը գնի, բայց արդեն մի քանի ամիս է անցել բուժումներն ավարտել է ու քարտս հետ չի տալիս:
Անընդհատ պատճառ է ման գալիս, որ իբր տեղը չի հիշում: Երբ ասացի ոչինչ կգնամ բանկից նորը կվերցնեմ դա կարգելափակեմ, ասաց, որ արդեն գտել է ու մի քանի օրից կտա, բայց արդեն մի քանի ամիս է չի գալիս այդ օրը:
Ես տեսնում եմ որ քարտիս գումար նստելոց միանգամից հանում են ամբողջը վստահ եմ որ տեգորս կինն է անում, կիսուրս դժար թե բանկոմատներիկց գլուխ հանի: Հիմա մի քանի օրից աշխատավարձ եմ ստանալու չգիտեմ ինչ անեմ, որ գոնե այս ամիս աշխատավարձս ստանամ: Մտածում եմ գամ բանկ արգելափակեմ կարողա կռիվ դառնա, բայց համել ինչքան կարամ աշխատեմ ու աշխատավարձիս տեր չլինեմ: