Մեր ընտանիքում ասիչը սկեսուրս ա. սկեսրայրս ու մարդս իրանց աշխատավարձերը տալիս են իրան, ինձ էլ որ մի բան ա պետք լինում, իրանից պետք ա փող ուզեմ. էրեկ էլ նեռվերս չդիմացավ, խոսացի, տեսեք՝ ինչ էղավ

Ինչ հարս եմ էկել, տեսել եմ, թե ոնց են մարդս ու սկեսուրս իրանց աշխատավարձերը ստանում, բերում խելոք տալիս սկեսուրիս, որովհետև մեր տան ասիչն ինքն ա ու ոնց ասի, այ տենց պետք ա լինի:

Ինքը պետք ա ասի, թե փողը ոնց ծախսվի ու եթե ինձ էլ մի թեկուզ փոքր բան ա պետք լինում, ես իրանից պետք ա փող ուզեմ, որովհետև դրա տեղը մենակ ինքը գիտի:

Մարդուս վրա խոսում եմ, ասում եմ դու գոնե մի տուր աշխատավարձդ, մենք մեր ծախսերը հոգանք, որ մի հատ մանիկյուրի համար չգնամ իրանից փող ուզեմ, բայց հնար չկա: Մարդս ասում ա միշտ տենց ա էղել ու իրանց տան դրվածքը տենց ա:

Էրեկ էլ չդիմացավ նեռվերս, մի քանի բան ասեցի: Ասեցի թող էտ մարդիկ հանգիստ ծախսեն էլի իրանց աշխատածը, ոչ թե աշխատեն, հետո գան քեզնից փող ուզեն: Մի նենց վատ զգաց, ոտից գլուխ չափեց ինձ ու ասեց, որ քանի ինքը կա միշտ տենց ա լինելու ու եթե ես չեմ ուզում գնամ ամեն անգամ փող ուզեմ իրանից, պետք ա գնամ աշխատեմ:

Նենց նեղվեցի, էլ չկարացի ոչ մի բան ասեմ, բայց դե էս անելու բան չի, ինչն ինքն ա անում: